
Ապրիլյան պատերազմում զոհված կարմրաշենցի զինծառայողի ընտանիքին գումար է հատկացվել՝ բնակարան ձեռք բերելու համար

Ապրիլին ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին 3.618.000 դրամ է հատկացվել՝ բնակարան ձեռք բերելու համար։ Այս մասին նշվում է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Ապրիլյան պատերազում զոհված, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքին հատկացվել է 3.618.000 դրամ: Գումարը ընտանիքին տրամադրվել է` բնակարան ձեռք բերելու նպատակով:
Արագածոտնի մարզը Ապրիլյան պատերազմում 3 զոհ է տվել. ժամկետային զինծառայողներ` կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանը, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանը և արտաշավանցի Քյարամ Սլոյանը, որոնց հիշատակը ըստ արժանվույն է հարգվում և պահպանվում մարզում: Զոհված զինվորների ընտանիքները մշտապես գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ինչպես նրանց, այնպես էլ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին պարբերաբար ընդունում է մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և հնարավորինս աջակցում նրանց հուզող տարաբնույթ հարցերի լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: