Բաժիններ՝

«Պարբերաբար մի հաստավիզ մարդ գալիս-ասում է՝ Խանջյանից մինչև Թումանյանի փողոց ես ամբողջն առել եմ». Կարինե Դանիելյան

«Ես Խանջյան փողոցում եմ ապրում, ու պարբերաբար մի հաստավիզ մարդ գալիս-ասում է, որ ինքն այդ բոլոր շենքերն առել է, «դրանք պետք  է քանդեմ՝ բարձրահարկ շենքեր կառուցեմ»»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իրենց շենքերը ոչ հին են, ոչ խանգարում են, շատ գեղեցիկ են, հենց թամանյանական ոճով կառուցված շենքեր են. «Բայց ես չեմ բացառում, որ այդ մարդը, ի վերջո, կանի իր ասածը»։

Կ. Դանիելյանը նշեց, որ այդ մարդու անունը չգիտի։ «Չգիտեմ, գործարարներից մեկը։ Ասում է՝ մինչև Թումանյանի փողոց ես ամբողջն առել եմ։ Ես նույնիսկ դիմեցի քաղաքապետարան, որ՝ սա ի՞նչ խնդիր է, միգուցե մենք է՞լ պետք է հետո եվրոպական դատարան դիմենք, և այլն, և պատասխան ստացա, որ դեռևս այդ տարածքը չի ճանաչված հանրային շահերի տարածք, բայց վաղը չի բացառվում, քանի որ այդ օլիգարխը կուզենա, որ դա լինի հանրային շահ։ Ընդհանուր համակարգն է այդպիսին, մի քանի հոգի բաժանել են ամբողջ երկիրն իրար մեջ»,- նշեց Կ. Դանիելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս