Արտյոմ Խաչատրյանին դաժան ծեծի՞ են ենթարկել. hraparak.am
Հոկտեմբերի 5-ին Ռադիոմաչտի շրջակայքում գտնվող օբյեկտներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը: hraparak.am-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան. Արտյոմ Խաչատրյանին մոտեցել է նրա ծանոթներից մեկը, որի մասին ինքը գիտեր, որ «Ալյանսի» անդամ է, և առաջարկել է «գնալ խմելու», և նա համաձայնվել է: Օբյեկտում նրանց սպասել են մոտ 15 հոգի: Արտյոմ Խաչատրյանի խոսքով, այդ մարդիկ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի տղաներն են եղել: Ուրիխանյանը ևս օբյեկտում է եղել:
Նա պահանջել է ջնջել կայքից իր մասին գրված նյութերը, փոխարենը խոստանալով հետ վերցնել դատական հայցերը, որոնք ներկայում լսվում են Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն Արտյոմ Խաչատրյանը երկարացրել է զրույցը և չի համաձայնվել նրա պայմաններին, որից հետո սկսվել է հաշվեհարդարը: «Ասում էր` հայցերս կվերցնեմ, դու էլ նյութերը ջնջի»:
Ըստ Խաչատրյանի, Ուրիխանյանն իրեն անձամբ չի հարվածել. «Նա Դոն Կոռլեոնեն է, անձամբ չի խփել: Ասեց` դու ես մեզ խփել, ում կհավատան, դու մենակ ես, մենք 15 հոգով»: Ծեծն այնքան դաժան է եղել, որ Արտյոմ Խաչատրյանը կորցրել է գիտակցությունը: Բանդայի հեռանալուց հետո Արտյոմ Խաչատրյանին տեղափոխել են «Տոսկանա» կոչվող օբյեկտը, որտեղ նա մնացել է երկու օր:
«Չէին կարող թույլ տային, որ էդ տեսքով ես իրենցից բաժանվեմ», – բացատրում է Խաչատրյանը: Այսօր միայն ուշքի է եկել և ընկերներից մեկի օգնությամբ տեղափոխվել է իր բնակարան: Խաչատրյանի գլխին և դեմքին վնասվածքներ կան, սալջարդեր և կապտուկներ: «Ինձ համար կասկած չկար, անձամբ Ուրիխանյանն էր էնդեղ, ինքը եկել էր խփելու, իրա նպատակը դա էր: Համ դատի տաս մարդուն, համ ԱԺ-ում ելույթ ունենաս, համ էլ ծեծել տա՞ս: Նա լավ տղա չի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: