
Զարմանում եմ, որ հայության մեջ կան մտավորականներ, լուռ ու անտարբեր են Հալեպում տեղի ունեցող ողբերգության հանդեպ

Զարմանում եմ, որ հայության մեջ կան մտավորականներ, լուռ ու անտարբեր են Հալեպում տեղի ունեցող ողբերգության հանդեպ, փոխանակ միաձայն ու միահամուռ ձայն բարձրացնելու և գոնե այդ ձևով փրկելու 100 տարի առաջ նույն ողբերգական ձևով այդ քաղաքում հայտնված հայի բեկորների ժառանգներին…
Այս տրամադրությունը կրողները , որոնք բարձրաձայն հաճախ կրկնում են. «Հիշում եմ և պահանջում եմ…», և միգուցե գրում են ահասարսուռ բանաստեղծություններ ու գրքեր ցեղասպանության մասին, անտարբեր են այսօր տեղի ունեցողի նկատմամբ….
Նրանց մի բառ է սազում՝ երկերեսանի և ազգային ողբերգությունը մոդայի վերածածներ, որոնցից շատերի շապիկային էջը դեռ զարդարում է 100-ամյա տարելիցի անմոռուկը կամ դեռ իրենց կրծքի վրա առիթով կամ անառիթ կրում են այդ անմոռուկի կրծքանշանը…
Հալեպը վտանգի մեջ է…
Ոտքի կանգնենք հայություն՝ ողջ աշխարհի…