Մեծ Պահքի ընթացքում ո՞ր օրերին կարելի է ձուկ ուտել:
Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։
Շիրակի մարզի մի շարք համայնքներում չի լուծվում խմելու ջրի խնդիրը: Որոշ համայնքներում ջրագծերն են հին, որոշներում դրանք ընդհանրապես բացակայում են:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանը հունիսին կվերադառնար ծառայությունից:
Երևանում կրկին հայտնաբերվել են խմած վարորդներ և թաղանթապատված հողմապակիով ավտոմեքենաներ:
Ծառերի էտման շրջանի ավարտին հաշված օրեր են մնացել: Գործըթացը մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերից, կշարունակվի մինչ մարտի 31-ը:
Վարորդական իրավունք ստանալու քննությունից հետո կեղծիքը բացահայտվեց:
Ոստիկանությունը դիմում է դեղատնից կատարված գողության տեսագրության մեջ պատկերված անձանց ճանաչողներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Քաղաքացի Գրիգոր Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես հայտնի է՝ դերասան Սարգիս Հակոբյանը ավտովթարի է ենթարկվել։ Դերասանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննության ընթացքում այսօր հարցաքննվեցին դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած և եզրակացություն տված փորձագետներ Էլդա Գրինը և Մարիամ Մեհրաբյանը:
Մարտի 17-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Անժելա ներկայացած կինը Տերյան փողոցի 89 հասցեում գտնվող ռեստորանի սեղանից գողացել է իր «Այֆոն-5» բջջային հեռախոսը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Այս գործը հայ հանրությանն առավել ծանոթ է որպես «Մատաղիսի գործ»։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այսօր հարցաքննում է դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած և եզրակացություն տված փորձագետներ Էլդա Գրինին և Մարիամ Մեհրաբյանին: Փորձագետ Էլդա Գրինը նախ՝ ցավակցություն հայտնեց Հայկազ Բարսեղյանի հորը՝ նշելով, որ խորապես ցավում է տեղի ունեցածի համար:
Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:
ՀՀ Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորք վարչական շրջանում փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին զանգվածի` ամբողջությամբ, 2-րդ զանգվածի 88-ից-105, Մոլդովական փող. 1, 2, 3, 4, 5, 7, Գայի պող. 1, 1/1, 2, 3 համարների ջրամատակարարումը:
«Ձեզ արդեն մի երկու հոդվածով գնդակահարելու հիմք կա՝ Հյուսիսային պողոտան և ամեն օր վերացվող մշակութային կոթողները, եկեք գոնե էս մի հարցը Ձեր վրա վերցրեք, գոնե մի դրական բան էլ լինի»,- նախարարին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Համաձայն ԼՂՀ ԱԻՊԾ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ տեղեկատվության` առաջիկա օրերին ԼՂՀ տարածքում հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում, գիշերվա ժամերին` մինչև -2-40C:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Արարատյան 3/Բ շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Կարեն Փ.-ին, 1994 թ. ծնված Գևորգ Պ.-ին և 1994 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:
Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4…-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5…-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2…-5 և -3…-6 աստիճան ցուրտ:
Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 AM 304 համարանիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած Mercedes մակնիշի 05 QQ 105 համարանիշի ավտոմեքենաները:
ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։