Մինչև զորահանդեսը Երևանի փողոցներում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում է․ ՊՆ

Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը, խստիվ արգելվում է։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ զգուշացնելով, որ խախտողները պատասխանատվության կենթարկվեն։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։

Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։

Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։

Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,– նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, ժամը 10։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացվի զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031