Ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը դիմում է Մովսես Հակոբյանին

Հայդուկ ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանն այսօրվա ասուլիսին, պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի`ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին, ասաց.

«Բադասյանին ճանաչում եմ. լավ, կռվող տղա է եղել ժամանակին: Եթե նրա ասածն իրականությանը համապատասխանում է, ես ուղղակի կխնդրեի Մովսես Հակոբյանին՝ անմիջապես դադարեցնել այդ գործունեությունը. դա հարիր չէ շտաբի պետին: Ինչ վերաբերում է նրան, որ Բադասյանի ասածները ճիշտ են, թե ոչ, ապա նա ասում է, էն մյուսը հերքում է. կոնկրետ չկան տեղեկություններ՝ դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ»:

Ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ շատ անգամ մեր ստացած ինֆորմացիաները ոչ ճիշտ ու ոչ ամբողջական են լինում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930