Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Քաղաքացի Սյուզաննա Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել ավտոմեքենա, որի միջից դուրս եկած իրեն համակրող Արմեն Կ.-ն հատուկ ծառայություն իրականացնող ընկերների հետ միասին, իր կամքին հակառակ, իրեն նստեցրել են մեքենան ու առևանգել են:
ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Հ. Մնացականյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Տերյան և Լեո փողոցների վրա գործող բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Դեկտեմբերի 30-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստան-Նախիջևան սահման այցելած Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, թե կողմ է դիվանագիտական քննարկումների և շփումների շարունակմանը, բայց «դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք զիջող»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը։
Բակո Սահակյանը ստորագրել է օրենքներ:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ:
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արման Վ.-ն, ով հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի և 176 հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքներով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 10-ի սահմաններում, Չարենցավանի 1-ին թաղամասի 8-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Գարուշ Մ.-ն, ով դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով:
Դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների վերակարգերն ավանդույթի համաձայն շարվել էին ստուգատեսի:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.58-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագյուղի տներից մեկում հրդեհ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանին՝ նույն տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, Բուլղարիայի քաղաքացի, 1955 թ. ծնված Գավրաիլ Կ.-ի վարած «Սկանիա» մակնիշի բեռնատարը Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները:
Ոստիկանությունը կպահպանի քաղաքացիների անդորրը:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվեց հերթական ապօրինի թմրաշրջանառությունը:
Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենն ու նրա կինը՝ Այլա Ֆիշերը, նվիրաբերել են 1 միլիոն դոլար բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սիրիայի բնակիչներին ու այդ երկրի փախստականներին օգնություն տրամադրելով:
Երևանի բուքմեյքերական գրասենյակներում կատարված ավազակային հարձակումները բացահայտվեցին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով: