Այսօր կհրապարակվեն ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների անունները: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առայժմ որեւէ տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում գերիներ կան: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ գերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը:
Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, արյունով ու արյան բաղադրիչներով, սակայն մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են համարում հայրենանվեր քայլ կատարելու, և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն մարդկանց հոսքը չի դադարում, նրանք արյուն են հանձնում վիրավոր զինծառայողների համար:
«Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է գնահատվում, առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:
Ապրիլի 3-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում թաղվելուց և նկարները տարածվելուց հետո միայն հայտնի դարձել ապրիլի 2-ին արցախյան ճակատում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի`Նիջաթ Էսգենդերովի (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր` զորակոչված Թարթառի զինկոմիսարիատից:
Ռուսաստանի ԱԻՆ Կենտրոնական կառավարման մամուլի ծառայությունից հաղորդագրություն է ստացվել, որ Մոսկվայի կենտրոնում ՌԴ պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:
Ներկայացնում ենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հեռուստաընկերությանը:
Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, հայոց բանակի ստեղծման հիմքերում: Այսօր էլ Երկրապահն ակտիվորեն գործակցում է բանակի հետ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ` երկրապահ ազատամարտիկները շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում:
Արցախում երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանցից Զավեն Անդրեասյանը, ով Մատաղիսի գյուղապետն է, ինչպես նաև մեկ այլ վիրավոր գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է:
Երեկ հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին ԼՂՀ «Արևիկ» մանկական բուժմիավորումից` նշելով, որ երեխաների առողջական վիճակում կա դրական դինամիկա, նրանց գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ:
«Մեզ մոտ տեղափոխվել է 6 վիրավոր զինծառայող: Նրանցից երեքին վիրահատել են, բոլորի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- նշեց Ասատուրյանը:
Ապրիլի 3-ին, ժամը 10.41-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատի մարզի Դալար համայնքի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը պատարագ մատուցեց առ Աստված` ի պաշտպանություն հայ զինվորի, մեր սահմանների անառիկության եւ ի մխիթարություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորների հարազատների:
Ապրիլի 3-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կասեցվել է մինչև քրեական գործերի քննության ավարտը: Փաստաբանը պաշտպանել էր նախորդ տարի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի շահերը նախաքննության սկզբնական փուլում:
Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
«Երբ որ գալիս է օրհասական պահը, Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր: Այժմ այդպես էլ կա: Շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ երկար կհիշի»:
Այսօր` ապրիլի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ապրիլի 3-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության և Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սահմանամերձ բնակավայրերից մեկի երեկվա հրթիռահրետակոծության հետևանքները:
Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանը Երեւանից էր, 19 տարեկան, ընտանիքի չորս երեխաներից՝ ավագը:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ մի քանի հարցադրում արել:
Ապրիլի 3-ին, ժամը 01.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է ընկել Երևանի Կիևյան կամրջի տակ: