Ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղում՝ Թաթարանք թաղամասում, այրվում է չբնակեցված տնակի տանիք:
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արմենայի մայրիկի հետ աշխատած կանանցից մեկը պատմեց, որ 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ուրֆանյանը պայմանագրային զինծառայող էր, օգոստոսին ավարտվելու էր պայմանագրի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երրորդ դասարանի աշակերտուհուն դպրոցում կողոպտելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում զոհված զինծառայող Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: Արարողությանը ներկա են թե զինծառայողի հարազատներն ու ընկերները, թե պաշտոնյաներ ու քաղաքացիներ:
Հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-ի առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:
Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ապրիլի 6-ին, 8-9-ը ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1933 թ. ծնված Ս. Ա.-ի դին:
Հայտարարում ենք նաև, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին:
«Դեպքը եղելէ Հադրութում, արդեն երրորդ օրն է` հոսպիտալում է, ինքնազգացողությունը նորմալ է, բոլորիս ճանաչել, խոսել է։ Ինքը չի զգացել, թե ոնց է վիրավորվել։ Լավանալուց հետո երևի ծառայությունը կշարունակի։ Բժիշկներն ասել, որ երկար կպառկի` ամիսներ»:
«Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սիրելի՛ հայրենակիցներ Ընթերցելով ապրիլի 7-ին կայանալիք համերգն անցկացնելու եւ համերգի ողջ հասույթը բանակին փոխանցելու վերաբերյալ իմ կողմից կատարված գրառման տակ թողնված մեկնաբանությունները՝ հասկացա, որ հանրության մի մասը դեմ է նման իրադրությունում համերգը կայանալուն:
Բերդավանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Տավուշի մարզի Բերդավան համայնքից:
Հակառակորդի կրակոցներից գլխի հրազենային բեկորային վիրավորում ստացած զինվոր Հայկ Թորոսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը, ով քիչ առաջ դուրս եկավ հոսպիտալից:
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հրաժեշտի արարողությունը: Եկեղեցին բազմամարդ էր. նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել ոչ միայն նրա հարազատները, ընկերներ, այլև բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:
Պարզվել են Կարեն Վարդանյանի սպանության մեխանիզմը, շարժառիթը. մանրամասնում է քննիչը:
Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուզ նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուսաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնալ ու լինել մեր զինվորների կամ ուղղակի խաղաղ բնակչության կողքին: Այս պահին ընկերներս էլ, մեր օպերատորներից էլ մի քանիսը կիսում են նպատակս եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ: Ճիշտ է՝ դերասան ընկերներիցս եւ ծանոթներիցս դեռեւս նման բան չեմ լսել, բայց հուսամ, իրենք էլ ցանկություն կունենան:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Աղբյուրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան:
Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցուց: Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից:
«Մենք էնտեղ էինք, պատրաստվում էի դասի գնամ, խփեցին, մի ռումբն ընկավ մեր կողքը: Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ: Մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու: Ասեց՝ մի վախեցեք, սաղ լավա ա լինելու: Մեզ ճանապարհեց ուրիշ գյուղ, ասեց՝ որ տեղ հասնեք, կզանգեք: Տեղ հասանք, զանգեցինք, զանգեցինք, չէր վերցնում: Ասեցին՝ վիրավորվել ա: Հետո իմացանք՝ մահացել ա»,-պատմում է աղջնակը:
Արտաշավան գյուղից զոհված զինծառայող, ազգությամբ եզդի, 20-ամյա շարքային Քյարամ Սլոյանն էլ զոհվելուց մի օր առաջ էր խոսել հարազատների հետ: Մեզ հետ զրույցում հետեւյալը պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը. «Հանգստացրել էր, ասել՝ խուճապի պատճառ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հորն ասել էր. «Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչև մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ, երկար կխոսեմ մամայի հետ: Մի թող ընկնի պանիկայի մեջ»: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները գտնվում են ուժեղացված հսկողության, պաշտպանության ներքո:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 4-ի գիշերն ու ապրիլի 5-ի առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր զգուշացնող գրառումներ են տարածում՝ հորդորելով քաղաքացիներին հեռախոսազրույցներում զգույշ լինել։
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շարունակում Է ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ իրականացնելը։
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է: