Եռասերունդ Երկրապահը կբերվի մարտական պատրաստվածության՝ սահման մեկնելու համար

Այս օրերին Երկրապահ կամավորականների միություն են դիմում տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտությունների մարդիկ անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելու համար: Այս մասին տեղեկացրին Երկարապահ կամավորականների միու թյան մամուլի ծառայությունից: «Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, հայոց բանակի ստեղծման հիմքերում: Այսօր էլ Երկրապահն ակտիվորեն գործակցում է բանակի հետ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ` երկրապահ ազատամարտիկները շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Ապրիլի 1-2-ի գիշերվանից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտա կան պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս