ՌԴ պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի ԱԻՆ Կենտրոնական կառավարման մամուլի ծառայությունից հաղորդագրություն է ստացվել, որ Մոսկվայի կենտրոնում ՌԴ պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացնում են, որ կրակի օջախը երրորդ հարկում է, շենքում խիտ ծուխ է. հրդեհի պատճառ կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը: Շենքից դուրս են բերվել 7 մարդ, տուժածներ չկան:

Հրշեջները պայքարում են կրակի դեմ: Հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:

Տեսանյութեր

Լրահոս