
Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար

Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: «Շրջվարչակազմում ապրիլի 2-ին ստեղծվել է քաղպաշտպանության օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Լսելով սահմանում իրավիճակի աննախադեպ իրադարձությունների մասին՝ շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են եկել շրջկենտրոն և դիմել զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատել են արտահերթ ռեժիմով: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ են մեկնել կամավորներ: Այս պահին էլ զինկոմիսարիատի մոտ շատ են սահման մեկնել ցանկացողները»,- հայտնում է Ըռքոյանը: