Հայտնի դարձավ երեկ սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի մասին. Ռազմինֆո

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում թաղվելուց և նկարները տարածվելուց հետո միայն հայտնի դարձել ապրիլի 2-ին արցախյան ճակատում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի`Նիջաթ Էսգենդերովի (İsgəndərov Nicat Bəhruz oğlu) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր` զորակոչված Թարթառի զինկոմիսարիատից: Այս մասին գրում է Ռազմինֆո-ն:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են:

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասնակի տվյալներ ի հայտ են գալիս միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930