Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին

Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի GE OO-090-AA պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Փրկարարներն ուղևոր Ա. Բ.-ին (1992 թ. ծնված) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: 1_640x420 2_640x420 3_640x420 4_640x420 5_640x420 7_640x420

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930