Ուշադրություն. ադրեջանցիները զանգում են հայկական բջջային օպերատորների համարներից ու սկսում հարցեր տալ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր զգուշացնող գրառումներ են տարածում՝ հորդորելով քաղաքացիներին հեռախոսազրույցներում զգույշ լինել։

«Ժողովուրդ, հնարավոր է ձեր բջջայինի վրա հայկական կոդով անծանոթ համարներից զանգեր կամ հաղորդագրություններ գան, չպատասխանեք, ամենայն հավանականությամբ դա թշնամու կողմից ձեռնարկված գաղտնալսման փորձ է կատարվում: Եվ ընդհանրապես՝ ձեր բոլոր հեռախոսազրույցների մեջ շատ զգույշ և զուսպ եղեք»,- ասվում է զգուշացումներից մեկում:

Տարածված մեկ այլ հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ ադրեջանցիները զանգում են հայկական համարներից ու սկսում հարցեր տալ։ Ընդ որում՝ շատ մաքուր հայերենով: Այս գրառման մեջ նշված էր նաև այն հեռախոսահամարը, որով քաղաքացին զանգ էր ստացել ադրբեջանցիներից: Սակայն հասկանալի պատճառներով հեռախոսահամարը չենք հրապարակում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930