Բաժիններ՝

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել. մեկի վիճակը ծանր է

Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայի պայթյունից հետո 3 անձ է հոսպիտալացվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Եվս մեկ քաղաքացի այս պահին համապատասխան հետազոտություններ է անցնում․ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք` այսօր Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմաններում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս