
Տավուշի մարզպետ. «Տավուշցիները մարտական են տրամադրված»

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները գտնվում են ուժեղացված հսկողության, պաշտպանության ներքո: Մարզպետն ասաց, որ Տավուշի մարզպետարանում, սահմանամերձ համայնքապետարաններում մարզի պաշտպանունակության ամրապնդման համար համապատասխան աշխատանքներ են տարվում:
Հ. Աբովյանի վկայությամբ՝ մարզի բնակչությունը հայրենասիրական ոգով է տոգորված, պատրաստ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Ադրբեջանին սահմանակից Տավուշի բնակչությունը ամեն կերպ սատարում է սահմանապահ զինվորներին, մարզը համակված է մարտական: