Բաժիններ՝

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հայտարարությունը՝ ԼՂՀ-ում ընթացող մարտական գործողությունների վերաբերյալ

Հայկական հոգեբուժական ասոցիացիան բարձր է գնահատում բոլոր պետական կառույցների, քաղաքական ուժերի և ԶԼՄ ների կազմակերպված, ադեկվատ գործելաոճը ստեղծված իրավիճակում:

Առանձնահատուկ ոգևորիչ է Արցախի պատերազմի վետերանների հասարակական կազմակերպությունների, հատկապես Երկրապահ կամավորականների միության ակտիվ ներգրավվածությունը:

Կարևորում ենք նաև ազգովի՝ Հայաստան, Արցախ և սփյուռք համախմբված արձագանքը ներկա մարտահրավերին:

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, որպես հոգեկան առողջության ոլորտի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնում մասնագիտական և մեթոդական աջակցություն ցուցաբերել բոլոր գործընթացներին:

Հայտարարում ենք նաև, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին:

ՀՀԱ Գործադիր վարչություն
www.apnet.am
05 ապրիլ 2016
Արցախ
“Էմպաթիա” հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
Հեռ. 097-212218
Հայաստան
«ԱԼՖԱ ԲԵՏԱ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Հեռ. 010-528654
“Ինթրա” հոգեկան առողջության կենտրոն 
Հեռ. 010-263543
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
Հեռ. 010-544077
«ՄԵՓԼ ԼԻՖՍ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
Հեռ. 010-650717, 091-421535

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս