Քաջարանում «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բարիկավան թաղամասի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին և երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930