
«Ներկայացվող առանձնատունը որևէ կապ չունի Գալուստ Սահակյանի կամ նրա որևէ բարեկամի հետ». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է լրատամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Աջափնյակ թաղամասում 3 միլիոն դոլար արժողությամբ եռահարկ առանձնատուն ունի:
Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը վստահեցրեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ներկայացվող տունը ոչ մի առնչություն չունի Աժ նախագահի կամ նրա որևէ բարեկամի հետ»,- նշեց Բաբայանը: