
Դատարանը Մարատ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու գործով: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Մարատ Հովհաննիսյանին «ԶենիթԱրենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել:
Հարցաքննության ընթացքում որպես մեղադրայլ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը որոշելու համար», ընդգծել են Քննչական կոմիտեում:
Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Նա մեղադրվում է 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակում: