Ապրիլի 22-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար-Քաջազնունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ:
Կողոպուտ և գողություններ: Ոստիկանների հերթական բացահայտումը:
Թմրամոլները չվրիպեցին քրեական հետախույզների աչքից:
Այս պահին Ազատություն հրապարակում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ստիկանությունը երկու օր առաջ հայտարարություն է տարածել՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին միջտարածություն պահպանել, երբ ոստիկանությունը գործողություն է իրականացնում:
Ապրիլի 22-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում ՝ գաջի գործարանի մոտակայքում, իրար են բախվել երկու ավտոմեքենա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործունեությունը, Արման Բաբաջանյանը ասաց. «Սարսափելի»: Նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակ է գալու նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը, որից պատասխան է ակնկալում:
Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած գյումրեցի Ալեքսան Առաքելյանի ընտանիքը այսօրվանից նոր բնակարան ունի…:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները Ազատության հրապարակից ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26:
Երիտասարդներից մեկը՝ դիմելով նրանց, ասաց. «Կարա՞ս տենց թուրքին բռնես-տանես, չես կարա»: Կարմիր բերետավորներից մեկն ասաց. «Կարամ»: Սակայն բերման ենթարկեց այդ երիտասարդին:
«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչներից մի քանիսին բերման ենթարկեցին կարմիր բերետավորները: Նրանք սպառնում են բոլորին բերման ենթարկել, եթե չհետևեն իրենց կոչերին և չհեռանան տարածքից: Նրանք բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին նաև լրագրողներից մեկին: Հավաքվածները գոռում էի, որ նա լրագրող է, սակայն կարմիր բերետավորները չլսեցին:
«Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները այս պահին Ազատության հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում և ցանկանում են երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: Ցուցարարները պնդում են, թե նամակ ունեն հանձնելու ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանների շարքերը համալրում են նաև կարմիր բերետավորները:
Վթարի ժամանակ «Շտապօգնության» մեքենայում գտնվող բրիգադի մյուս անդամները վնասվածքներ չեն ստացել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 25-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արարատյան փող. 60-ից-68` կոտորակները ներառյալ, 85, 89, 97, 99, 113 համարների ջրամատակարարումը:
2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի:
Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:
Այս մասնագետներին չեն առնում, սա «Սմերչ» չէ, որը շուկայում առկա է: Նույն ժամանակ նաև սա նշանակում է, որ ժամկետային կազմից զոհերը կարող են լինել հազարներով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է Սյունիքի մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
«Այդ միասնության հարցը շատ կարևոր է, քանի որ որպես ազգ՝ հասկացել ենք, որ կամ կմիանանք, կամ կփոխենք մեր խելքով և ուժով: Մեր հպարտությունը կարող է դառնալ դժգոհություն, և ես հուսով եմ՝ այս 5-օրյա պատերազմը սառը ցնցուղի պես մեզ տալիս է հնարավորություն, որ միանանք, հասկանանք և որոշում կայացնենք միասին, ոչ թե՝ իրար հակաճառելով, այլ՝ այս շանսը պետք է մինչև վերջ օգտագործենք»,- եզրափակում է խոսքը բարերարը:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք ոստիկանապետը բառացի սպառնացե՞լ է իրեն՝ իր «վզին փաթաթվող» խնդիրների մասին, Շահենն այսպես պատասխանեց. «Ես ասացի՝ ես իմ պայքարն եմ առաջ տանում, ինքը, մեջբերում եմ իր խոսքը, ասաց՝ «պրոբլեմները վզիդ՝ դու չես կարող պրոբլեմներից խուսափես, պրոբլեմները վզիդ կփաթաթենք»»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն:
«Տղայիս ճանապարհեցի մարտի 30-ին, ասեց՝ մա՛մ, 15 օրից ես հետ եմ գալու, արձակուրդ եմ: Բայց այդ 15 օրը շուտ տեւեց: Ամսի 4-ին բերեցին…»,- լացը կոկորդում սեղմած պատմում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը:
Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, Սպարտակ Դ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ապրիլի 21-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-Տ410» կիսակցորդով «ՕԴԱԶ-9370» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղու միկրոավտոբուսին:
Ապրիլի 23-24-ը, ապրլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կամավորականներն ու ՊԲ զինծառայողները միասնաբար վերահսկում են իրավիճակը, փոխադարձաբար բարձր են գնահատում միմյանց դերակատարումը: Իսկ հայ դպրոցականների հուզիչ նամակներն առաջնագիծ չեն դադարում:
Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Ապրիլի 21-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ն, 1974 թ. ծնված Անահիտ Բ.-ն և 1994 թ. ծնված Միլենա Գ.-ն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆրանսիական պատվիրակությունը «Visa Pour L’Image»-ի հետ միասին հայտարարում է «Visa d’Or Humanitaire» լուսանկարների 6-րդ մրցույթը: