ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։
Երեկ՝ ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ․ ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի (Həsənov Təbriz Bəxtiyar oğlu) մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 22-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում։ Այս մասին գրում է Ռազմինֆոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը:
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:
«Գնալու եմ Լոնդոն վարկի փաստաթղթերը ստորագրելու: ՄԲ դեսպանատան կողմից այցի թույտվությունը ստանալուց հետո կմեկնենք մասնակցելու համաժողովի: Այցի ընթացքում նաև այդ վարկի հետ կապված փաստաթղթերը կստորագրվեն: Թող այդ 23 մլն եվրոյի հետ կապված անհանգստություն չլինի»:
Միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարել է առաջիկայում կազմակերպել հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ՝ նման իրավիճակները բացառելու մեխանիզմներ քննարկելու համար:
ՊԵԿ նախագահը պաշտոնապես հայտարարագրել է 185 մլն դրամ, 1 մլն 855 հազար դոլար դրամական միջոց եւ 2 մլն դոլար փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումար: Բայց այս ունեցվածքի տեր մարդը Արցախի սպառազինության համար փաստացի գումար չի փոխանցել»:
«Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը եւ մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»:
«Առաջինը՝ հետ նայենք և չմոռանանք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, այլև աշխարհի պատմության մի մասն է, սա մի ազգի ցավը չէ: Իսկ երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք»:
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները: Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 22-ին երեկոյան այցելել է Երևանի կոնյակի գործարան, այնուհետև՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Երևանի կոնյակի գործարանում հայտնի դերասանը 100LIVES նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Արարատ» թանգարանի ժառանգությանը:
Ապրիլի 08.53-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 22-ին, ժամը 22.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստ. Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Ա. Հ. 1959թ. ծնված) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թապրիլի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեւանի Բաղրամյան պողոտայից ապրիլի 22-ին բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին ազատ են արձակել։
Մեր հրետանային մարտկոցը մարտի մեջ է մտել ապրիլի 2-ի լուսադեմին՝ ժամը չորսին: Գիշերը ժամը երկուսին առաջնագծից չընդհատվող կրակոցների ձայներ լսեցինք:
Ահա Մարիամը, որ անընդհատ փորձում է կապ հաստատել ամուսնու հետ և զարմանում, թե ինչու է Հովսեփի հեռախոսն անջատված, իսկ զինվորներն ի պատասխան Մարիամի հարցման՝ ասում են, թե հեռախոսը չեն կարող փոխանցել նրան: Եվ վերջապես՝ ահա հրամանատարին կորցրած զինվորները, ահա Արցախի լեռներն ու դաշտերը, որտեղ հավերժացան հերոս սասունցին ու նրա խոսքերը՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք…»:
Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին չվերթը դեպի Թել-Ավիվ: Այս մասին հայտարարություն են տարածել ավիաընկերության հասարակայանության հետ կապերի բաժնից:
Ապրիլի 22-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
2 տարի կուտակված աղբը երբևէ չի մաքրվել: Բողոքել են Չայկովսկի փողոցի բնակիչները: Ժամանակ առ ժամանակ սեփական ուժերով մաքրման աշխատանքներ իրակնացարել են, սակայն դա հարցը միայն մասնակի է լուծել:
Ղանդիլյան 49 շենքում արդեն 4-5 օր է, առաջ է եկել խմելու ջրի խնդիր: Բնակիչների խոսքով, շենքի ջրամատակարարումը նոր ջրագծերով իրականացնելու արդյունքում, շարքից դուրս են եկել հին ջրագծերը, դրանք, ըստ բնակիչների, չեն դիմացել ջրի բարձր հոսքի ճնշմանը:
Բռնություն գործադրելով՝ կողոպտել էր ծանոթին:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ապրիլյան հայտնի դեպքերից հետո մեծ թվով երկրապահներ ու կամավորականներ իրենց պարտքը համարեցին լինել առաջնագծում` առյուծ Հայ զինվորի կողքին:
Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Օր օրի բանտի պատերից ներս էր սողոսկում ճշմարտությունը. առաջինը 20 հնչակյան գործիչներին Պոլսում կախաղան հանելու բոթն էր, որին հաջորդեցին իրենց բանտակից ընկերներից մի քանիսին, մեկ այլ վայր տեղափոխելու պատրվակով, ճանապարհներին սպանած լինելու, և գավառական հայ բնակչության տեղահանության և մասսայական սպանդի մասին լուրերը:
Ապրիլի 22-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար-Քաջազնունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ:
Կողոպուտ և գողություններ: Ոստիկանների հերթական բացահայտումը:
Թմրամոլները չվրիպեցին քրեական հետախույզների աչքից:
Այս պահին Ազատություն հրապարակում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ստիկանությունը երկու օր առաջ հայտարարություն է տարածել՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին միջտարածություն պահպանել, երբ ոստիկանությունը գործողություն է իրականացնում: