
Հայաստան է տեղափոխվել և կալանավորվել Հենրիկ Գասոյանը

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ոստիկանության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1998 թ. ծնված Հենրիկ Գասոյանը, որը հունիսի 15-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հ. Գասոյանը փոխանցվել է Տարոնի բաժնի ծառայողներին: