ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀերմինեՆաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացման և ամրապնդման վերաբերող հարցերը:
Գոհունակությամբ նշվել է երկկողմ Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ և հետևողական աշխատանքը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի համատեղ նիստերի արդյունավետ գործունեության փաստը:
Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀԿ Կանանց համաժողովին Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար: