Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-26-ն էապես չի փոխվի, հունիսի 27-28-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

ARM23_06

Երևանում`

Հունիսի 24-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի  26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

AR23_06
Երևանի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս