ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 4.12 մլն դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.08մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել 1.21մլն դրամ ընդհանուր գումար ի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 423.3հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 587.9հազար դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երկու իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար
Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 53.23հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 54.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 2.0հազար դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 7.0կգ (10 հատ) «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 7.0կգ (10հատ) «սիգ» տեսակի ձուկ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4.12մլն դրամ: