Մաքսային մարմինը «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացած հերթերը, ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկել է քայլեր: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, հոսանքազրկել և մոտեցրել ավտոքարշակին:
Օգոստոսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 13-ին Բորյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի:
Խունկը ոչ միայն անուշահոտություն է տարածում, այլ նաև ախտահարում է միջավայրը: Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում է քաղցկեղային հիվանդություններին ու մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակ բորբոքումներից: Հնագույն ժամանակներից խունկը համարվել է հականեխիչ:
Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են:
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Կյանքի 75-րդ տարում մահացել է զինվորական օդաչու-դիպուկահար, Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, Լիպեցկի ավիակենտրոնի նախկին պետ, «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները:
Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Առանձին օրերի հորդառատ անձրևներ են տեղացել Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում՝ մի քանի ժամվա ընթացքում՝ 30-44մմ։
ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայության համար տարկետում կստանան 133 ուսանող, որոնք պետպատվերի շրջանակում հատուկ նշանակության մասնագիտություններ են ուսումնասիրում։ Նման որոշում է կայացվել այսօր կառավարության նիստի ժամանակ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 14-ին բաժին է ներկայացել 26-ամյա Արսեն Կ.-ն:
Աֆղանստանում թալիբների իշխանության գալու վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1,4 միլիոն աղջիկ չի կարողացել միջնակարգ կրթություն ստանալ: Այս մասին հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին, ՆԳՆ ՈԶ ծառայողները Հանրապետության փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 48-ամյա տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա իր մոտ եղած ատրճանակը գցել էր գետնին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ․ օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:
Գեղարքունիքի մարզում 36-ամյա Աստղիկ Խ.-ի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանն ամփոփել էր աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթը և տեղեկացրել՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է անցել մնացած տարբերակներից։
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»:
Գելաթիի վանական համալիրը դեռ փակ է ուխտավորների և այցելուների համար։
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում, միգրացիոն քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածով ձեռք բերել թվով 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։
ՀՀ ՔԿ-ն պարզել է «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
Oգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասներ հայտնելով դեպքի վերաբերյալ:
ՌԴ Սվերդլովի շրջանային դատարանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի Քսենիա Հավանային (Կարելինա) մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ՝ ուկրաինական բարեգործական հիմնադրամին 51,8 դոլար նվիրաբերելու համար։ Գործի քննությունն անցել է դռնփակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։