Կապահովվի ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի շարունակական տրամադրման գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում, միգրացիոն քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածով ձեռք բերել թվով 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։

Գումարն ուղղել է 2024թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացմանը՝ 108 300.0 հազար դրամով։

2023թ. հաշվետու տարվա համար ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագրերը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որի համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ։ Դրանով պայմանավորված՝ 2024թ հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ տրամադրել է 71 548 նույնականացման քարտ, որը գերազանցում է 2023 թ տրամադրված նույնականացման քարտերի թվաքանակը 7 105 հատով (2023թ. ընթացքում տրամադրվել է 64 442 հատ)։

2024թ. 1-ին կիսամյակում նույնականացման քարտերից փաստացի մուտքերը կանխատեսվել են 107 100.0 հազ դրամ, իսկ փաստացի մուտքագրվել է 229 089.4 հազար դրամ։

Նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված բյուջետային հատկացումները բավարար չեն պահանջարկը բավարարելու համար (109 200.0 հազար դրամ) և նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքների անխափան գործընթացի բնականոն շարունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 150 000 հատ նույնականացման քարտ։

Գնումը առաջարկվում է իրականացնել «ՀՄԱ» գնման ձևով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։ Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի (ID քարտերի) շարունակական տրամադրման գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս