26-ամյա Արսեն Կ.-ն կալանավորվել է
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 14-ին բաժին է ներկայացել 26-ամյա Արսեն Կ.-ն:
Նա օգոստոսի 6-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 297-րդ (Խուլիգանությունը) և 334-րդ (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: