Բաժիններ՝

Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև ս.թ. օգոստոսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Մայիսյան, Հացիկ, Ախուրյան, Նոր Ախուրյան, Հովունի, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը, իսկ Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս