Ինչպես տեղեկացրին «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամից և «Սիմոնյան» կրթական հիմնադրամից, հուլիսի 26ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։
Երեկ` հուլիսի 22-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Հալաբյան 9/1 շենքի բնակիչ, 49-ամյա Վալերի Թումասյանին:
Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում վերջին 10 օրվա ընթացքում երկրորդ անգամ պայթել է գործարանի վառարաններից մեկը։
Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա 3 ժամ արնաքամ լինելով՝ մահանա
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու հեծանիվը գողացած անձի ինքնությունը։
Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում:
Պարզվում է, որ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունը յուրաքանչյուր ամիս մի կլորիկ գումար է տալիս ՀՀ ԳՆ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին կամ նրան պատկանող «Հանարդ» ընկերությանը:
Քիչ առաջ դատարանը որոշեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին կալանավորել երկու ամսով։
ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայող Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութություն կատարելու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ:
Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երկկողմ տնտեսական ցուցանիշները բազմապատկելու ներուժ ունեն: Այսպես են մտածում երկու երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:
Ժիրայր Սէֆիլյանը բանակցություններին մասնակցելու ցանկություն ունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը
ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը:
Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
«Որոշ մարդկանց, 25 հոգու ես ճանաչում եմ, համոզված եմ, որ Ոստիկանությունն էլ չի ուզում ընկնել այս պատմությունների մեջ, բայց փաստ է, որ հիմա բախում է գնում, որը ձեռք է տալիս մեր թշնամիներին: Տարօրինակ է, որ թուրքական բախումից հետո հաջորդեց սա, թվում է՝ սցենարը գրված է մի ուրիշ տեղ, չնայած տղաները՝ 25 հոգին էլ ազնիվ տղաներ են, և այն մահը, որ, ցավոք սրտի, եղել է, միտումնավոր չի եղել, համոզված եմ»:
Քիչ առաջ դերասան Սարգիս Գրիգորյանը Facebook-ի իր էջում էմոցիոնալ և անկեղծ տեսաուղերձ է հրապարակել, որը վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուն, բողոքի ակցիաներին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակին: Այս կապակցությամբ 168.am-ը զրուցել է դերասանի հետ:
Հուլիսի 21-ին ոստիկանները կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պետք է հանդիպեր ընկերոջը, ով գտնվում էր Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ:
«Սանիթեք» ընկերությունը Երևանի բնակիչներին հորդորում է չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը:
2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Կրակը բացվել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող 15-20 երեխաների ուղղությամբ:
Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողնել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի, քննիչի կամ լիազոր այլ մարմնի գրավոր որոշում (օրինակ՝ խուզարկության, կամ բերման ենթարկելու որոշում):
ՀՀ ոստիկանությունից՝ անհապաղ դադարեցնել ոչնչով չարդարացված բիրտ ուժի կիրառումը եւ տարատեսակ խոչընդոտումները մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների եւ օպերատորների նկատմամբ, երկրի համար այս օրհասական պահին էլ ավելի չլարել իրավիճակը, բարենպաստ պայմաններ ստեղծել հասարակական կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձությունները պատշաճ լուսաբանելու համար։
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սթափության կոչեր արեց «Սասնա ծռեր» խմբավորման՝ «էյֆորիկ վիճակում գտնվող ազատամարտիկներին»:
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետի հուլիսի 15-ի հրամանով վերացվել է մարտի 22-ի հրամանը, որով ժամանակավորապես դադարեցվել էին Գևորգ Ազիզյանի լիազորությունները:
Հետևեք իրավիճակին azatutyun.am-ի և 1in.am-ի ուիղ թողարկումներով։
Թեև դեպի ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շենք տանող Խորենացի փողոցը հուլիսի 17-ից փակ է, երեկ գիշերը Nissan March ավտոմեքենայով մի աղջիկ մոտեցել էր այն հատվածին, որտեղ ոստիկանական պատնեշն է, և ասում էր, որ իր մշտական ճանապարհն է, ու պետք է տուն գնա:
«Հայաստանում ներքաղաքական դաշտ գոյություն չունի»
Հուլիսի 23-ին, հուլիսի 26-27-ը առավելապես հյուսիսային շրջաններում, հուլիսի 24-25-ը շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: