Բաժիններ՝

«Զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա 3 ժամ արնաքամ լինելով՝ մահանա». Կոնստանտին Տեր-Նակալյան

BlogNews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ելույթին, գրել է.

«Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա 3 ժամ արնաքամ լինելով՝ մահանա, ու պատանդ պահել շտապօգնության մեքենայի վարորդին, ով եկել էր վիրավորներին հանելու»։

Ալեք Ենիգոմշյանն այս օրերին ընդգրկված էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունների մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս