
Nissan վարող աղջիկն ուզում էր շրջանցել ոստիկանական պատնեշն ու գնալ տուն

Թեև դեպի ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շենք տանող Խորենացի փողոցը հուլիսի 17-ից փակ է, երեկ գիշերը Nissan March ավտոմեքենայով մի աղջիկ մոտեցել էր այն հատվածին, որտեղ ոստիկանական պատնեշն է, և ասում էր, որ իր մշտական ճանապարհն է, ու պետք է տուն գնա:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ կատակեց. «Այստեղից անցնելու համար վիզա է հարկավոր»:
Ոստիկանները, իհարկե, նրան թույլ չտվեցին անցնել, իսկ աղջիկը որոշ ժամանակ մեքենայով այդտեղ մնալուց հետո՝ ցուցարարների ծափերի ներքո հեռացավ տարածքից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: