Բաժիններ՝

«Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել

Երևանի Էրեբունի վարչական շրջանում հուլիսի 17­-ից 22­ը քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3­-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում` «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել:

Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և
խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:

«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը:

«Սանիթեք» ընկերությունը, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է
ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից:

«Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր
աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս