«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ
Մարտի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի թիվ 3 և 4 դիտաշտարակների միջնամասից` հսկիչ հետքային գոտուց, հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում եղել է 40,2 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված, 58 հատ դեղին դեղապատիճ, 2 հատ 1,7 գրամ և 1,8 գրամ տարողությամբ ապակյա սրվակներ և 1 հատ բժշկական կաթոցիկ դատարկ վիճակում:
Հայտնաբերված զանգվածն ու դեղապատիճներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: