Բաժիններ՝

Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում մարտի 14-­ին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Նոբուո Կիշին պարգևատրվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվո մեդալով»:

Պարգևատրմանը հաջորդած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակին` մասնավորապես նշելով անցած տարիներին գրանցած ձեռքբերումները և բարեկամական կապերի շարունակական սերտացումը:

Երկուստեք ընդգծվեց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Պետնախարար Նոբուո Կիշին Ճապոնիայի ներկայիս վարչապետ Սինձո Աբեի հարազատ եղբայրն ու նախկին վարչապետ Նոբուսուկե Կիշիի թոռն է։ Նա ակտիվորեն ներգրավված է Ճապոնիա­Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի աշխատանքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031