
Վլադիմիր Գասպարյանը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել

ՀՀ ստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 24-ին զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ոստիկանության զորքերում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելեով. «Մասնակցում էր ոստիկանության հր ամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:
Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը:
Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում:
Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց արդյունքներն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ: