
ԵՏՀ կոլեգիայի նախարարը կարևորում է ԵԱՏՄ երկրների կապի ոլորտի նախարարների պարբերական հանդիպումները

ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները մարտի 24-ի անդրանիկ նիստին քննարկել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր և եկել եզրակացության, որ հարկավոր է ամբողջացնել ոլորտի աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: Նա հույս հայտնեց, որ մյուս հանդիպմանը կներկայացնեն իրենց առաջարկներն այն մասին, թե ինչպիսի առաջընթաց են ունենալու:
«Ամենակարևորն այն է, որ մենք պայմանավորվել ենք՝ մեզ հարկավոր է պարբերաբար հանդիպել և կիսվել տեսակետներով, որոնք կապված են կապի և հեռահաղորդակցության ոլորտներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում թվային տարածության ձևավորման շուրջ»,- ասաց Կարինե Մինասյանը: