Մինչև 2018 թ. օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում աշխատելու թույլտվության կարիք չեն ունենա
Հայաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև 2018 թվականը չեղյալ կհամարվի օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի թույլտվության անհրաժեշտությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում օտարերկրյա աշխատողների թիվն այնքան մեծ չէ, որպեսզի աշխատանքի ազգային շուկայի համար բարդություններ ստեղծվեն: «Միաժամանակ, ըստ նրա, վերոհիշյալ պահանջների առկայության պատճառով գործատերը ստիպված է 15 օր ծախսել թույլտվություն ստանալու համար և 25 հազար դրամ (50 դոլարից քիչ ավելի) յուրաքանչյուր թույլտվության համար»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքի թույլտվությունները չեղյալ կհամարվեն մինչ 2018 թվականի հունվարի 1-ը: Այս ընթացքում հանրապետությունում կմշակվեն աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան օտարերկրյա աշխատողների քվոտաներ:
Ներկայում Հայաստանում աշխատում են 5 հազար 179 օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր հիմնականում հատուկ որակավորումների կրողներ են, որպիսիք դժվար է գտնել Հայաստանում: Այդ աշխատողների մեծամասնությունը ծագումով հայեր են: