«Մարտունիի հիվանդանոցն անմխիթար վիճակում է». Դավիթ Լոքյան
Մարտունիի հիվանդանոցը տեխնիկական տեսակետից անմխիթար վիճակում է գտնվում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Սակայն, ըստ նրա, ի զարմանս բոլորի, հիվանդանոցն ունի լավագույն բժշկական կազմը, մեծ մրցակցություն կա՝ վիրաբույժների, նյարդաբանների և այլն:
«Այնպիսի պայմաններ են, որտեղ առողջապահական գործունեություն իրականացնելը շատ դժվար է, կա տանիքի վթարային վիճակ, 80-ական թվականներից հետո ոչ մի կոպեկի ներդրում չի իրականացվել այդ համայնքում»,- ասաց Լոքյանը՝ հավելելով, որ նախագահի կարգադրությամբ և վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել և որոշվել է շենքային պայմաններն օպտիմիզացնել, նաև կատարել կրճատումներ, ազատված տարածքներն էլ օգտագործել համայնքային բնակարանների և սոցիալական ծառայությունների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: