Բաժիններ՝

«Իսլամական պետությանն» անդամակցած Արտյոմ Ալոյանը Զովունի գյուղից է. armlur.am

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի հարավում՝ Սիրիային սահմանակից Հաթայ գավառում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է ձերբակալվել, ով ծնունդով Հայաստանից է: Ձերբալվածի անունն Արտյոմ Ալոյան է:

ԱԳՆ-ից Տիգրան Բալայանը հայտնեց, որ տեղեկություններն ուսումնասիրվում են:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի հետ, ով ասաց, որ ձերբակալվածը Զովունի գյուղից է, նրա նախկին ազգանունն է Նամոյան: «Չորս-հինգ տարի առաջ երկու եղբայրները ընդունել էին իսլամը, որը մեր կողմից շատ դատապարտելի քայլ է: Արտյոմը տան ավագ տղան է, մյուս եղբայրը, ըստ տեղեկությունների, չի մասնակցել կոտորածներին. Արտյոմը, փաստորեն, մասնակից է եղել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս