Բաժիններ՝

Կառավարությունը մերժեց պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրինագիծը

ՀՀ կառավարությունն այսօր նիստում դեմ արտահայտվեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ հիմնավորման մեջ վերլուծված չեն 1994 թ. հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի՝ դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները, ներկայացված չեն նաև վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներով: Ըստ նրա` նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք արդեն առկա են գործող օրենքում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ մեկ անգամ պետք է ուսումնասիրել բոլոր խնդիրները: «Մի անգամ հավաքվենք, ուսումնասիրենք և հարցին տանք գլոբալ լուծում: Կարծում եմ դա ճիշտ է»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս