
Ներկայացնում են զինծառայողները. Անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն

ՀՀ ԶՈւ 2016թ. պատրաստության պլանի համաձայն, օգոստոսի 8-ից 10-ը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Զորավարժության ընթացքում ըստ ուսումնական կետերի անցկացվել են գործնական ու ցուցադրական պարապմունքներ, հրահանգավորումներ, խաղարկվել են հարձակողական մարտի դրվագներ:
Ամփոփելով արդյունքները` զորամիավորման հրամանատարը զորավարժության նպատակը համարել կատարված և լավ է գնահատել ստորաբաժանումների պատրաստվածությունը:
Զորավարժության ավարտին բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից: