Պավել Մանուկյանի մեղադրանքը լրացվել է

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը. առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):

2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը հանձնվել է ՀՔԾ քննիչների վարույթ։ Պավել Մանուկյանը հրաժարվել է ստորագրել և ցուցմունք տալ։

Այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։ Հետագայում նրանց խափանման միջոցը փոխվել էր, նրանք ազատ էին արձակվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031