![](/banners/BeFunky-design.jpg)
Թբիլիսիում մածունից պաղպաղակ կվաճառեն
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Macun.jpg)
Թբիլիսիում շուտով կսկեն վաճառել պաղպաղակ՝ պատրաստված բնական կաթնաթթվային մթերքից՝ մածունից, որն արտադրում են Ալավերդիի վանքին հարող տարածքում (Արեւելյան Վրաստան): Այդ մասին հայտնել է «Մածունի տան» տնօրեն Կոկա Կանդելակին:
Նրա խոսքով՝ «Մարիամի» մածունից պաղպաղակն ընկերությունն արտադրում է կլոր տարին, բայց առայժմ այն կարելի է ձեռք բերել սոսկ Ալավերդի գյուղում: Այս յուրօրինակ մթերքն ընկերությունն սկսել է արտադրել երկու տարի առաջ, հաղորդել է Sputnik-ը: