31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Գոռ Մինասյանը։
«Այն ինքնավստահությունը, որ կար մեր իշխանությունների մոտ, թե մեր դեմ խաղ չկա, այդ իրավիճակը լրիվ փոխվել է: Այդ ինքնավստահությունը չկա ռեժիմի մոտ, բայց կա ժողովրդի մոտ: Վարչախմբի ունեցած զինանոցն էապես խարխլված է: Այսօր նա շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են, բայց այնտեղ էլ հստակորեն երևում են ցնցումներ. Ոստիկանության շարքերից հարյուրավոր դիմումներ են ներկայացվում այնտեղից դուրս գալու համար»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ:
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն է»,- գործակալուկթյունը մեջբերել Է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը` վիրավորվել, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
«Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պետական բյուջեից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 18255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Շուրջ 18 հազար մարդ է մահացել Սիրիայի բանտերում 2011-2015թթ., ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, հայտնում է BBC-ն:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 11-17-ը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վրաստանին հարակից գոտում գրանցել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Նվազագույնը 120 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավարևելյան Էլյազըղ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն` հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրներին:
Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացվող «Ուսանողական ամառ 2016» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 17-ին հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:
Կոչ եմ անում` միավորվել Ազատության Հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Սարի-Թաղի 1-ին փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Ավելի քան 35 հազար տների բնակիչներ են ստիպված եղել թողնել իրենց տները հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է USA Today պարբերականը:
Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել: Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռեւս չի նշանակում, որ այս անգամ էլ անպայման այդպես կլինի: Մեր տեղեկություններով, սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ, քննարկումներ տեղի են ունեցել:
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ աշնանացան են ցանել, քան անցած տարի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարի ցանվել է 115216 հա աշնանացան, իսկ անցած տարի՝ 111859 հա:
Բժիշկները Կանադայի օրինակով ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն անառողջ կենսակերպն ունենում է հիվանդությունների զարգացման եւ կյանքի տեւողության վրա: Այս ցուցանիշը 18 տարով հնարավոր է երկարացնել ծխելուց հրաժարվելու եւ մարմնամարզությամբ զբաղվելու շնորհիվ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ինքն ամեն կերպ փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչ-որ կերպ պաշտպանվել, սակայն ապարդյուն: Սեռական հարաբերությունն ավարտվելուց հետո այդ երիտասարդը հեռացել է իր տնակից: Իր հագին եղած հագուստները ամբողջությամբ արյունոտված են եղել մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով: Ինքը անմիջապես զանգահարել է իր հարևանուհուն և պատմել է կատարվածի մասին: Հարևանուհին իրեն ասել է, որ ինքը նստի տանը, սպասի նրան, նա հիմա կգա: Ինքը գտնվելով հարևանուհու ազդեցության տակ՝ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն կատարվածի վերաբերյալ, սակայն իրականում չի ցանկացել դիմել Ոստիկանություն:
Գվատեմալայի արեւմուտքի Կետցալտենագոյի դեպարտամենտում Սանտյագիտո հրաբուխը ծովի մակերեւույթից 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը 1in.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց Պավել Մանուկյանի ոտքը կարճանալու մասին պնդումների վերաբերյալ:
2016 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13:10-ից 14:20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տերյան փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է քաղաքացու դյուրակիր համակարգիչը, «Այփոդ»-ը և այլ առարկաներ՝ պատճառելով խոշոր չափի վնաս:
Օգոստոսի 17-ին, ժամը 15.44-ին հրշեջ-փրկարարական ջոկատը դեպքի վայրից վերադառնալիս Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին նկատել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Օգոստոսի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016 թվականի հունվար-հունիսին տարածքային կենտրոնների կողմից հավաքագրել է 3 հազար 840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը նոր ստեղծվող: Արտակ Մանգասարյանի տեղեկացմամբ` թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545: «Տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը 1985 է»,- հավելեց նա:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Արմեն Մարտիրոսյանի կալանքի դեմ բողոքը բավարարելու և նրա խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումը: