Բաժիններ՝

Այս շաբաթ Հայաստանում 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 11-17-ը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վրաստանին հարակից գոտում գրանցել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ: «ՍՊԾ» գործակալությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Աշոցք գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Օգոստոսի 11-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ դեպի արևմուտք: Հաջորդ օրը Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ: 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 13-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 11 կմ դեպի հյուսիս:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Օգոստոսի 12-ին 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լուայոտե (Նոր Կալեդոնիա) կղզիների հարավ-արևելյան մասում: Նույն օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջի կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Օգոստոսի 15-ին 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերույում՝ Արեկիպա քաղաքից 86 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել՝ 68-ը, ավերվել է 132 տուն, վնասվել 556 շենք, մասամբ փլուզվել է եկեղեցի և հյուրանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս