Ամերիկահայ հայտնի երաժիշտ Դերեկ Շերինյանը Facebook սոցցանցի իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը, գրառում է կատարել՝ շնորհավորելով վերջինիս:
Վանաձոր և Գյումրի քաղաքների ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին կարող եք ահազանգել՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը:
Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, 2015 թ. հուլիսին զորակոչվել է բանակ: Ծառայության անցնելուց օրեր անց արդեն վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը որդու իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ: Ծնողին հայտնել են, որ վիրահատությունը, չնայած, որ դա կարող է լինել միակ լուծումը, հնարավոր է լինի անհաջող:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ Տորոնտոյում կազմակերպված միջոցառումը շատ ժամանակին է` հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարևորությունը։ Ըստ Գիրագոսյանի՝ Հայաստանը ներկայումս ճգնաժամ է ապրում։
Եվրամիության խորհուրդը Վրաստանի համար վիզային ազատականացման հարցը կքննարկի հոկտեմբերի 13-14-ը Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ԵՄ երկրներից մեկի առաքելությունում իր դիվանագիտական աղբյուրին:
Սեպտեմբերի 13-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազայի կործանիչների և ռազմական ավիացիայի օդաչուները թռիչքամարտավարական զորավարժությունների ընթացքում սեպտեմբերի սկզբից սկսած իրականացրել են ավելի քան 30 թռիչք:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի կողմից սպասարկվող տարածքում (ՀՀ մարզերում) անցկացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 48 դեպք։
Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում:
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության և կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան և Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը և պատճառել մարմնական վնասվածքներ…
Դուք սեփական կարծիք չունեք և չեք կարողանում որոշումներ կայացնել։ Անհաջողակները կարծում են, թե բոլորը պետք է իրենց նման մտածեն։ Նրանք չեն կարդում, դպրոցից հետո չեն սովորում․ Առավելագույնը ավարտում են բուհը, որովհետև «այդպես է պետք»։ Նրանք կարող են ձանձրանալ ուրախության և հրաշքների աշխարհում։ Անտարբերությունն ամենալուռ մարդասպանն է։ Ձեզ համար զբաղմունք գտեք, նույնիսկ, եթե ձեզ դրա համար չեն վճարում։ Օգտագործեք ձեր տաղանդը և գտեք դրա օգտագործման ձևը։
«The New York Times»-ը հետաքրքիր նյութ է հրապարակել հայտնի ընկերություններից մեկի բիզնեսի մասին, որը ծրագրային ապահովում է մշակում ցանկացած սմարթֆոնի օգտատիրոջ լսելու համար։
Գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում մենք երեխային 12.5 րոպե ենք տրամադրում։ Դրանցից 8.5 րոպեն ծախսվում է մեղադրանքների և արգելքների վրա։ Ընդամենը 4 րոպե է մնում ընկերական շփման համար։ Գրող Ջեյմի Հարինգթոնը ձևակերպել է 4 հարց, որոնք պետք է տալ երեխային ամեն օր։
«Բարև կյանքս, ոնց ես», հարցրել է` արդյոք մենա՞կ է, թե՞ կողքին մարդ կա, քանի որ չի ցանկացել, որ որևէ մեկն իմանա, որ ինքը հաղորդագրություններ է գրում ու խոսում աղջիկ երեխայի հետ: Երեխան պատասխանել է, որ մայրը խանութ է գնացել, իսկ հետո ասել, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը:
Սալիվենը եւ նրա գործընկերները, ընդհանուր առմամբ, հաստատել են այն սովորական պատկերացումը, թե ժամանակը, որը կանայք ծախսում են տնային գործերի վրա, սովորաբար խիստ համամասնական է այն բանին, թե որքանով է պահպանողական ու ավանդապահ հասարակությունը, որում նրանք ապրում են:
Շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողացի «ՈՒրարտու» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Իմ ազգ, իշխող խամաճիկ կառավարությունը շարունակում է իր ոչ օրինական գործողությունները, արհամարհում է ժողվրդի օրինական պահանջը, այդ ամենը պարզ ու հասկանալի է մեզ բոլորիս համար:
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Սեպտեմբերի 12-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 2-3 աստիճանով: